Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

ՌԴ ավիացիան ոչնչացրել է կենտրոն, որտեղ օտարերկրացիները Ուկրաինայի զինվորականներին սովորեցնում էին` ինչպես շահագործել M777 ամերիկյան հաուբիցները։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Սումիի մարզի Ստեցկովկա բնակավայրի շրջանում հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ հրետանային ուսումնական կենտրոնին, որտեղ օտարերկրյա հրահանգիչներն ուկրաինացի զինծառայողներին սովորեցնում էին`ինչպես շահագործել և կառավարել 155- մմ М777 հաուբիցները», – ասել է նա։

Գեներալը հավելել է, որ Օդեսայի մարզի Դաչնոյի շրջանում Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարվածով ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների տեղակայման կետը։
Բացի այդ, խոցվել են նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 27 տարածք, 2 հրամանատարական կետ, հրթիռային և հրետանային զենքի, զինամթերքի և վառելիքի 6 պահեստ` ԴԺՀ–ի Վեսյոլոյե, Բախմուտ և ԼԺՀ–ի Սպորնոյե, Պոդլեսնոյե, Լոսկուտովկա բնակավայրերում։

Ինչպես նշել է Կոնաշենկովը, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են 33 հրամանատարական կետ, Ուկրաինայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումների 131 կրակակետեր, ինչպես նաև կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 542 տարածք։

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռը և 17 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 2 «Բայրաքթար-ՏԲ2»։

Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 187 ինքնաթիռ, 129 ուղղաթիռ, 1104 անօդաչու թռչող սարք, 328 ԶՀՀ, 3406 տանկ և այլ մարտական զրահամեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 466 սարք, 1769 դաշտային հրետանի ու ականանետ, ինչպես նաև 3405 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։