Search
Close this search box.

Փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել

Փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհվել: Պարգևը նախօրեին նրան է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ժամանակ կատարած սխրանքի համար, հայտնել է Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը։

Փոխգնդապետն իր առափնյա պաշտպանության բրիգադի հետ կարողացել է գրավել Խերսոնի շրջանի գետի վրայով անցնող կամուրջը։ Երեք օր լինելով շրջափակման մեջ և օդային ու հրետանային հարվածների տակ, զինվորականները թույլ չեն տվել, որ հակառակորդի ուժերն առաջ շարժվեն։ Մարզպետը գրել է նաև, որ Գասպարյանը շարունակում է կատարել իր զինվորական ​​պարտքը։ Իսկ առաջիկայում նրա ավարտած դպրոցում հուշատախտակ կտեղադրվի։