Search
Close this search box.

Պայթյուն եւ հրդեհ ռուսական բանակի վառելիքի բազայում

Դոնբասի ռուսական վերահսկողության տակ գտնվող Մակեևկա քաղաքում պայթյուն է լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել ռուսական բանակի վառելիքի պահեստում։

Ռուսական կողմը հայտնել է, որ բազան գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ուկրաինական կողմն առայժմ չի մեկնաբանել այս միջադեպը։