Search
Close this search box.

Նայե՜ք որդուս, 9 օր հետո մահացավ, դժվա՞ր է չէ նայելը. զոհված հերոսի հայրը տեսանյութ ցույց տվեց

Տղաս Շուշիում նոյեմբերի 7-ին վիրավորվեց, 9 օր կոմայի մեջ պառկելուց հետո մահացավ: 9 օր բարեկամներով գնում էինք այս տեսարանը դիտում: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը՝ ներկաներին ցուցադրելով տեսանյութ, որում տղան է՝ կոմայի մեջ:

«Կարողանո՞ւմ եք այսպիսի տեսարաններ նայել, մենք պարբերաբար տեսնում էինք սա: Մենք քաղաքականությունից հեռու ենք, անձամբ ես որևէ կուսակցության աջակիցը չեմ: Շատ-շատերը մեզ մոտենում են, խոնարհվում մեր առաջ, բայց ցանկանում եմ նրանց ասել, որ խոնհարվեն ոչ թե մեր, այլ՝ այս հող ու ջրի առաջ: Այդ հողի վրա մեր ընտանիքն է ապրում, այս ամենից հետո ինչ պետք է թողենք նրանց խեղաթյուրված պատմությո՞ւն»,- ասաց զոհված հերոսի հայրը: