Search
Close this search box.

Բրիսթոլի հետ խաղում հնարավոր է, որ Մխիթարյանը դաշտ դուրս գա մեկնարկային րոպեներից. Մոուրինյու

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել անգլիական լիգայի Գավաթի` «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղին. «Կազմում փոփոխություններ կմտցնեմ, բայց մենք պետք է լրջորեն մոտենանք այս խաղին: Հնարավոր է` Մխիթարյանը մեկնարկային կազմում դաշտ դուրս գա: Դաշտում բոլորի համար տեղը չի բավականեցնի: Պահեստայինների նստարանին ևս պետք է հավասարակշռություն պահպանել»,- նշել է Մոուրինյուն:

«Բրիսթոլ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերին 20-ին:

Հիշեցնենք. որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը, ԱՊԼ-ի շրջանակում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ ունեցած խաղում (1:0):