Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանի պարզաբանումը՝ իրեն դիմած զինվորների ծնողներին

«Զինվորների համար գուլպա հավաքող բարեգործական ընկերությունը, որ Հայաստանի հետ կապ չունեցող այս լուսանկարը տեղադրել է համացանցում, իբր թե սա Օմարի լեռնանցքում է, նաև հայտարարել է, իբրև թե «Օմարի լեռնանցքում վերջին օրերին -25 աստիճան սառնամանիք է», ինչի արդյունքում բազմաթիվ ծնողներ Ֆեյսբուք սոց. ցանցի միջոցով նամակով դիմել են ինձ՝ մտահոգվելով, թե արդյոք այնտեղ հիմա սառնամանիք է։ Այն, որ նկարը Հայաստանի հետ կապ չունի, արդեն բոլորին պարզ է, պատասխանելով մեր համաքաղաքացիների հարցին՝ ուզում եմ տեղեկացնել, որ Օմարի լեռնանցքում վերջին օրերին գիշերը -8․․․-10 աստիճանից ցածր ջերմաստիճան չի գրանցվել։
Հ.Գ. Օգնելու ցանկությունը, ճիշտ և դրական երևույթ է, բայց, կարծում եմ, այն պետք է իրագործվի առանց զինվորների ծնողներին սթրեսի ենթարկելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: