Search
Close this search box.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը, առանց Մխիթարյանի, հաղթեց նվազագույն հաշվով

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Բորնմութին»:

Հանդիպման միակ գոլն առաջին խաղակեսում խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Մանչեսթերցիների հայտացուցակից հերթական անգամ բացակայում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Այս հաղթանակով «Կարմիր սատանաները» վաստակեցին 38 միավոր և շարունակում են հետապնդել առաջատար «Մանչեսթեր Սիթին»: