Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 3102» մակնիշի 35 NS 513 (վարորդ` 1993 թ. ծնված Բ. Վ.) և «ԶԻԼ» մակնիշի 34 QL 642 (վարորդ` 1977 թ. ծնված Հ. Գ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 24-ամյա Վահե Բազոյան տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի