Search
Close this search box.

ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպն իրենից պահանջել է լքել երկիրը

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ծայրահեղ լարման ֆոնին ԱՄՆ պետքարտուղարությունը պահանջել է ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովին լքել երկիրը: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը:

«Վերջին մեր հանդիպումների ժամանակ Պետդեպը հստակ ասել է, որ ՌԴ դեսպանը ստիպված կլինի լքել ԱՄՆ-ի տարածքը, եթե մենք վիզա չտրամադրենք Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանի մի շարք թիկնապահների», – ասել է նա:

Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ դեսպանը ՌԴ փոխարտգործնախարարին է փոխանցել Սպիտակ Տան պաշտոնական գրավոր պատասխանը՝ ի պատասխան անվտանգության երաշխիքների Մոսկվայի պահանջին:

Այն փոխանցելուց անմիջապես հետո ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը: