Search
Close this search box.

Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ Մանուկյան

Քանի որ Ալեն Սիմոնյանը դեռ շատ առիթներ կունենա ելույթի համար, պահանջում եմ, որպեսզի նա հանրությանը բացատրություն ներկայացնի, թե ինչ բարոյական իրավունքով է մեր երկրի այս վիճակում պետական փողերով, բյուջեի հաշվին մոտ 200 հազար դոլարանոց BMW պադավատ ձեռք բերում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Եվ դա նույն օրը, երբ կառավարությունը մերժում է «Հայաստան» դաշինքի առաջարկը՝ բարձրացնել կենսաթոշակները: Կառավարությունը մերժում է թոշակի բարձրացումը՝ պատճառաբանելով, որ փող չկա: Թոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր պադավատի համար, փաստորեն, կա: Դե ինչ, եկեք շնորհավորենք հպարտ քաղաքացիներին պադավատապետության դեմ պայքարում հերթական հաղթանակը տանելու կապակցությամբ»: