Search
Close this search box.

Զախարովա. Ժամանակն է «3+3»-ի գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնել

Ռուսաստանը աջակցել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի ստեղծմանը եւ կարծում է, որ եկել է ժամանակը դրա գործարկման ծրագրերը գործնական ուղու վրա դնել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձեւաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- ասաց նա։

Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը՝ Զախարովան նշել է, որ Թբիլիսիում հակասական հայտարարություններ են հնչում այս հարթակին մասնակցության վերաբերյալ. «Վրաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավատարիմ մնալ իր դիրքորոշմանն այս հարցում»։

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնած «3+3» ձեւաչափը ենթադրում է Հարավային Կովկասի երկրների եւ դրանց հարեւանների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությունը։