Search
Close this search box.

Բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստված անձանց էլ կորոնավիրուսի թեստավորում անցնել, եթե առկա են ախտանշանները

Դանիացի բժիշկները հայտնել են, թե ինչ ախտանշաններ են ունենում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ, եթե վարակվում են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Danmarks Radio-ն: Նրանք նշել են, որ այն իրավիճակը, երբ պատվաստված մարդը վարակվում է կորոնավիրուսով կոչվում է «ընդհատված ինֆեկցիա»:

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակված լինելու հիմնական ախտանշաններն են գլխացավը, մրսածությունը, հազը, կոկորդի ցավը և փռշտոցը: Ավելի ուշ կարող է ջերմության բարձրացում և հոտառության կորուստ լինել:

Բժիշկ Հարթմանը նշել է, որ նույնիսկ պատվաստված անձանց մոտ հիվանդությունը կարող է ծանր ընթացք ունենալ՝ ընդհուպ հանգեցնել մահվան. «Սակայն, ընդհանուր առմամբ. էականորեն նվազում է հիվանդության ծանր ընթացք ստանալու հավանականությունն, իսկ դա նշանակում է, որ ավելի քիչ մարդիկ են հայտնվում հիվանդանոցներում և մահանում», – ասել է նա:

Նա նաև ընդգծել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը կախված է նաև պատվաստանյութի տեսակից, մարդու տարիքից և ինդիվիդուալ այլ առանձնահատկություններից, սակայն պատվաստանյութը քիչ արդյունավետություն ունի 70 տարեկանից բարձր մարդկանց դեպքում պատվաստվելուց 6 ամիս անց, և եթե նրանք նորից պատվաստվեն, ապա կլինիկական վիճակը կբարելավվի:

Բժիշկ Բենֆիլդն էլ նշել է, որ պատավստված և կորոնավիրուսով վարակված մարդիկ հանդիսանում են կորոնավիրուսի վարակակիրներ և կարող են վարակել այլոց, հետևաբար կորոնավիրուսի ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում անպայման թեստավորում անցնել: