Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ավագանու ընտրությունների նախօրեին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել քաղաք:

NEWS.am-ի թղթակիցը Գորիսից հայտնում է, որ ոստիկանությունը գիշերն ուժեղացված ծառայություն է անցկացրել քաղաքում:

Հիշեցնենք, որ Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։

«Առուշ Առուշանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը այս պահին կալանավորված է: