Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանը 200,000 ԱՄՆ դոլար նվիրեց հիմնադրամին

«Բերքառատ Արցախը»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ:
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:Այս տարվա խոշոր բարերարների տասնյակում են օլիգարխներ Սամվել Ալեքսանյանը` 200,000 ԱՄՆ դոլար, Բարսեղ Բեգլարյանը`100,000 ԱՄՆ դոլար: Առաջին տասնյակում բացակայում է Գագիկ Ծառուկյանի անունը: Թեպետ Ծառուկյաննն արդեն հայտարարել է Արցախում սեփական ձեռնարկի` զորամաս կառուցելու մասին: