Search
Close this search box.

Անչափահասը սև ցուցակ է կազմել ու սկսել դպրոցի գեղեցիկ աղջկա սպանությամբ

Անչափահասը Կոլորադոյից, ով մեղադրվում է 19-ամյա Մաքեյլա Գրոտեին մահացու վնասվածք հասցնելու մեջ, կազմել է մարդկանց սև ցուցակը, ում ինքը պատրաստվում էր սպանել հաջորդիվ: Ապագա զոհերի թվում էր նաև զոհվածի կրտսեր քույրը, հաղորդում է People-ը:

Մաքեյլային գտել են դանակի վնասվածքներով Լանգմոնտում բնակելի համալիրի աստիճանավանդակի վրա: Աղջկան շտապ հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն հասցրել նրան փրկել, և նա ստացած վնասվածքներից մահացել է: Յոթ ժամ անց ոստիկանությունը կալանավորել է 15-ամյա կասկածյալին: Պատանու սենյակում գտել են նաև «մահվան ցուցակ», որում ներառված է եղել Մաքեյլայի կրտսեր քույրը:

Բոլոր երեքը հաճախել են նույն դպրոցը, միայն Մաքեյլան էր այդ ժամանակ դպրոցն ավարտած եղել: Կասկածյալն արդեն սպառնացել էր քույրերին, նրանց կարճ հաղորդագրություններով վիրավորանքներ ուղարկելով, նրա հետ աշխատել են դպրոցի հոգեբանները:

Ոստիկանության տվյալներով, դեռահասը որսորդական դանակով Մաքեյլայի գլխին ու մեկ անգամ կրծքին հարված է հասցրել, որից հետո փորձել է մորթել քրոջը, ով այդ ժամանակ ցնցուղ է ընդունել: Բարեբախտաբար աղջկան հաջողվել է փրկվել: