Search
Close this search box.

Զավեշտ.ՊՆ փոխնախարարը չգիտի, ականի պայթյունից զոհված երեք զինծառայողները կդառնան 1000 դրամի շահառու

Առաջնագծում ականի պայթյունի դեպքով ծառայողական քննություն է անցկացվելու, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ծառայողական քննություն պետք է իրականացվի, իրականությունը պարզ կլինի, դրանից հետո արդեն կլինեն պատասխաններ: Այս պահին կարևոր չէ, թե ով ինչ է խոսում»,- ասաց նա:
Հիշեցnենք, որ միջադեպի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել մեկ զինծառայող:

Հարցին, թե այս զինծառայողները կդառնա՞ն «1000 դրամների» հիմնադրամի շահառուներ, փոխնախարարը պատասխանեց, որ ծառայողական քննության արդյունքում պարզ կլինեն բոլոր հանգամանքները:
«Ամեն ինչ ունի իր լուծումներն ու մեխանիզմները: Ցավոք, այո, առաջնագծում լինում են նաև նմանատիպ երևույթներ: Պետք է լիարժեք խորամուխ լինենք խնդրի մեջ, հետո պարզ կլինի, թե արդյոք որևէ մեկի մեղքով է եղել, թե անզգույշ գործողությունների հետևանք էր», հավելեց Զաքարյանը:
Ըստ նրա՝ սահմանին այս օրերին հատուկ լարվածություն չի նկատվում: