Search
Close this search box.

«ՀԺ». Գեներալները Նահապետյանին «երեսով են տվել» բանակում չծառայելն ու նիստերին չեն գալիս

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի ղեկավարծ հանձնաժողովի նիստին մշտապես չեն ներկայանում գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, իսկ ժամանակ առ ժամանակ ներկա չէ նաեւ Քեթրինի Միհրանը՝ Միհրան Պողոսյանը: Այսօր այս պատգամավորներից զատ չկային նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը  եւ Արթուր Մանուկյանը, իսկ «Ելք»-ից բացակա էր Սասուն Միքայելյանը:

Տեղեկություններ կան, որ Նահապետյանը չի կարողանում գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին պարտադրել ներկայանալ նիստերին: Մի առիթով էլ գեներալները Նահապետյանին երեսով են տվել բանակում չճառայելու համար:

Այսօր այս տեղեկությունը Նահապետյանից ճշտել չհաջողվեց, քանի որ նա լրագրողներին հայտարարեց, որ հարցազրույց չի տալու, պատասխանելու է մեկ հարցի,որը վերաբերում էր տարկետման խնդրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: