Search
Close this search box.

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել

Հարգելի հայրենակիցներ,

հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը:

ՀՀ Տավուշի մարզպետարան