Search
Close this search box.

«Մենք միշտ պատրաստ ենք կանգնել եղբայրական հայ ժողովրդի թիկունքին». Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակին։ Լավրովը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը, և նա կասկած չունի, որ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և փոխգործակցության մթնոլորտում։

«Մեր պետությունը միշտ պատրաստ է կանգնել եղբայրական հայ ժողովրդի թիկունքին։ Այդ ամենի վկայությունը Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերն են եղել, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել 2020թ․ աշնանային ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և մեկնարկել տարածաշրջանում կայունացման գործընթաց»,- նշել է Սերգեյ Լավրովը՝ հավելով, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները՝ ստորագրված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են, մասնավորապես լուծվում են հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները, Հարավային Կովկասում տրասնպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը։ Ըստ Լավրովի՝ Ռուսաստանի օգնությունը բարձր գնահատականի է արժանանում հայկական կողմից։

«Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ղարաբաղյան թեմայով։ Մեր միջև հաստատված է աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն բարձրագույն և այլ մակարդակներում։ Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել։ Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երևան։ Իրականացվում են միջխորհրդարանական փոխայցեր»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը շեշտել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել տասնյակ հազարավոր չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ, և աշխատում են հետագա համագործացկության ընդլայման շուրջ։ ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ հաջողությամբ զարգացնում են առևտրային և տնտեսական կապերը, որին նպաստում են տնտեսական համագործացկության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության