Search
Close this search box.

Անմահացավ իր գումարտակի ութ զինակիցների հետ

Անուն առ անուն
Ռոբերտ Հասրատյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 20-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում։
Ուսման երկար ճանապարհ է անցել՝ 2007-2009թթ. սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում, 2009-2013թթ. էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ 2013թ. լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Եղնիկներ կոչվող զորամասում որպես դասակի հրամանատար։ Ամիսներ անց նշանակվել է վաշտի հրամանատար։

Մասնակցել է նաև քառօրյա պատերազմին՝ գործելով բազում սխրանքներ։
2016 թվականին նույն զորամասում նշանակվել է որպես գումարտակի սպառազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով։
2017 թվականին ստացել է կապիտանի կոչում։
2019 թվականին նույն զորամասում նշանակվել է գումարտակի շտաբի պետ և որոշ ժամանակ անց տեղափոխվել է ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադում որպես գումարտակի շտաբի պետ։
2020 թվականին ստացել է մայորի կոչում։

Արժանացել է բազմաթիվ շքանշանների , պատվոգրերի, խրախուսանքների՝ Վազգեն Սարգսյանի մեդալ, Անբասիր ծառայության համար առաջին աստիճան մեդալ, Մարտական ծառայության մեդալ , …
Պատերազմի առաջին օրերից մայոր Հասրաթյանը եղել է առաջնագծում և ամեն ինչ արել է հաղթանակի համար։
Բայց, ավա՜ղ, հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղում նա իր գումարտակի հետ վարեց իր վերջին մարտը` անմահանալով իր գումարտակի ութ զինակիցների հետ։
Հավերժ հիշատակ

Անի Քոչար