Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է` ինչպես են Ստամբուլում դանակահարել ռուսաստանցիներին

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում։ Երեք ռուսաստանցիներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ արձանագրվել է Ստամբուլում Ռուսաստանի երեք քաղաքացիների վրա հարձակման պահը։
լ
Տեսախցիկի արձանագրած կադրերում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ և մի կին հանգիստ քայլում մայթով, և հանկարծ նրանց վրա հետևից հարձակվում է մի տղամարդ և դանակով հարվածներ հասցնում նրանց:

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում։ Երեք ռուսաստանցիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Չարագործն արդեն ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, որ նա տառապում է հոգեկան խանգարմամբ և նախկինում բազմիցս դատվել է: