Search
Close this search box.

Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն

ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը և Նազելի Բաղդասարյանը վերադարձել են Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այս մասին հայտնել է Սոֆյա Հովսեփյանը: Ինչպես հայտնում է պատգամավորը, Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվել է դեպի տուն։

«Ամեն ինչ կարգին է և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերված էր։ Բոլորին տեսել ենք , բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։

Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։