Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում խախտման մեկ դեպք է արձանագրվել: Ռուս խաղաղապահների գործողությունների շնորհիվ կանխվել է իրավիճակի հետագա սրման հավանականությունը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրվում է հումանիտար աջակցություն, ինչպես նաև իրականացվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնում: