Search
Close this search box.

Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելուց հետ ինքնամեկուսացել է, հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից, փոխանցում է ТАСС-ը:

«COVID-19-ով վարակվածի հետ շփում ունենալու կապակցությամբ Սերգեյ Լավրովը կլինի ինքնամեկուսացման մեջ: Ավելի վաղ նախատեսված այցերն ու հանդիպումները տեղափոխվում են։ Նախարարի առողջոական վիճակը լավ է», – հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: