Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արցախում օտարերկրյա և տեղական ԶԼՄ ներկայացուցիչներ են վիրավորվել

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան»:

«Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում»,- այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին հայտնում է 24News լրատվականը:

Արցախում վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը։ Արմենիա հեռուստաընկերության նկարահանող խմբի մեքենան է: