Search
Close this search box.

Լիլիթ Մակունցը վախենալու լուրջ պատճառներ ունի. ինչու է աղմկում իմքայլական Մակունցը

«Ես կարծում եմ՝ ինչպես 2015թ.-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական, կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր նույն իրավիճակն է».-ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստանի քաղավիացիայի վարչության պետի ամենահավանական թեկնածու Լիլիթ Մակունցը: Թե ինչու ենք համոզված, որ Մակունցը քաղավիացիայի պետի ամենահավանական թեկնածուն է, կանդրադառնանք վերջում, իսկ հիմա անդրադառնանք նրա 2015-2020թթ միջև կատարված համեմատությանը:

Ինչպես հայտնի է 2015թ. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է իշխանափոխության, և իր շուրջ էր համախմբել տարբեր մանր կուսակցությունների, այդ թվում և Հայ ազգային կոնգրեսին, որի նվիրյալներից էր Մակունցը: Այսինքն Մակունցը ևս հայտնվել էր այլ ուժերի ազդեցության տակ,ինչի դեմ իբրև թե պայքարում է: Այն ժամանակ ինչպես և հիմա Ծառուկյանը ուներ հանրության աջակցությունը, և եթե չլիներ ՀՀԿ-ի և երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուժի կիրառման բիրտ սպառնալիքը, Ծառուկյանի հարյուավոր համախոհների և կուսակիցների կալանավորումը, և անմեղ մարդկանց արյունը չթափվելու Ծառուկյանի մտահոգությունը, Ծառուկյանը կարող էր առաջնորդել հանրային դժգոհության ալիքը և գալ իշխանության:

Հիմա իրավիճակը նույնն է. հանրության ճնշող մեծամասնությունը զզված է Փաշինյանից ու նրա իշխանությունից, և պատրաստ է դուրս գալ փողոց: Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք հրավիրելու մասին, որի կայացումը ցույց է տալու, որ հայ հասարակությունը մերժում է Փաշինյանին, մակունցներին և գործող իշխանության մյուս հակազգային և հակապետական տարրերին:

Մակունցը բնականաբար չի ուզում կորցնել պատահականորեն իրեն բաժին հասած իշխանական երջանկությունը, և փորձում է սպառնալ Ծառուկյանին 2015թ. կրկնությամբ,այն է բռնություններով, քաղաքական կալանքներով և տնտեսական հետապնդումներով, հույս ունենալով, որ դրանով Ծառուկյանին հետ կպահի իր պայքարից:

Կարող է այս անգամ ևս իշխանությությունը հասնել նույն նպատակին, այսինքն ճնշել համաժողովրդական ընդվզումը ինչպես 2015թ.: Դա գրեթե բացառված է, որի պատճառներից մեկն էլ այն է, որ 2020թ. հասարակությունը այլևս 2015թ. հասարակությունը չէ, քանի որ հասարակությունը զգացել է իր ուժը և այլևս թույլ չի տալու, որ բռնությամբ լռեցվի իր ձայնը: Բացի այդ, եթե 2015թ. շարժումը հանուն ազատ և արդար քաղաքական կառավարման էր, այսօր դրված է Հայոց պետականության, հայ ազգի լինելիության հարցը: Այնպես որ օտար ուժերի, ամենայն հավանականությամբ նաև թուրքական ազդեցության տակ գտնվող օրվա իշխանության ներկայացուցիչները, այդ թվում և Լիլիթ Մակունցը իսկապես վախենալու լուրջ պատճառներ ունԵՆ: Բայց ինչպես ասում են, վախը չի ազատում պատասխանատվությունից, որը անխուսափելի է:

Հ.Գ.Լիլիթ Մակունցը ժամանակին անդամակցում էր Հովհաննես Հովհաննիսյանի լիբերալ ազատական կուսակցությանը, հետո շատ ճիշտ ժամանակին նա թռավ Հայ ազգային կոնգրես, իսկ այնտեղից էլ բարեհաջող թռիչք կատարեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն: Կասկած չկա, որ ՔՊ-ի իշխանությունը կորցնելուց հետո, նա էլի ինչ որ տեղ կփորձի թռչել: Միթե նման թռիչքային պատմությունը բավարար չէ քաղավիացիայի վարչության պետ աշխատելու համար:
Armlife.am