Search
Close this search box.

Փորձում են պախարակել ինձ. Խաչատուր Սուքիասյանի ագրեսիվ գրառումը

«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը գրառում է տարածել, որով հերքում է իր անվան շուրջ տարածված հերթական կեղծ լուրերը։

Իր գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է․

«Բավական է սուտ ու կեղծ լուրեր տարածեք, բավական է կեղծ էջերով ստեր հորինեք իմ մասին ու դրանք տարածեք ձեր մի քանի կայքերով։

Ես ոչ մի կապ չունեմ Լիդիան Արմենիա ընկերության, Ամուլսարի հանքի շահագործման հետ։

Նման լուրերը տարածում են ֆեյք էջերով ու փորձում են պախարակել ինձ։

Նշեմ նաև, որ ես ոչ մի կապ չունեմ Ալեն Սիմոնյանի հանդիպումների հետ»։