Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվն այսօր

Օգոստոսի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 21,355,685-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Վարակակիրների թվով առաջատարներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան ու Հնդկաստանը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 763,367 պացիենտ, բուժվել՝ 14,149,309:

Հայաստանում, ըստ կայքի, վարակվել է 41,299 և մահացել 814 մարդ:
Ի դեպ, 215 երկրերի շարքում Հայաստանը՝ վարակակիրների թվով զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը: