Search
Close this search box.

ՌԴ-ում պատվաստանյութի փորձարկումից հետո բոլոր կամավորների մոտ հակամարմիններ են առաջացել

Ռուս գիտնականների կողմից ստեղծված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը բոլոր կամավորների մոտ հակամարմիններ է առաջացրել: Այս մասին CNN-ին հայտնել է Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Կարող եմ ձեզ առաջին դեմքից ասել, որ կամավորների 100%-ը 21-րդ օրը իմունիտետ է ձեռք բերել: Այն կրկնապատկվել է երկրորդ փորձից հետո: Կենդանիների 100%-ը ևս իմունիտետ է ձեռք բերել վիրուսի նկատմամբ»:

Դմիտրիևը նաև պատմել է, որ պատվաստանյութին դրական գնահատական տալու չափանիշները շատ խիստ են: