Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ–ի մոտ մեծ թվով ոստիկաններ կան ու Գագիկ Ծառուկյան համախոհներ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ անց կժամանի ԱԱԾ, նրան կանչել են հարցաքննության:

Այս պահին ԱԱԾ–ի մոտ մեծ թվով ոստիկաններ կան։ Նրանք պատ են կազմել և թույլ չեն տալիս, որ Ծառուկյանի աջակիցները մտենան ԱԱԾ շենքին։ Նրանք ցուցապաստառներով կանգնել են դիմացի մայթին և վանկարկում են՝ «Ծառուկյան», «Նիկոլ, հեռացիր»։

Նշենք, որ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են անում նրա առանձնատանը, առանձնատան մոտ են հավաքվել ԲՀԿ պատգամավորները եւ բազմաթիվ աջակիցներ:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ քաղաքական ճնշում են իր վրա գործադրում, «շանտաժ» են անում, սակայն ինքը հետքայլ չի անի:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն էլ հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում խախտումների վերաբերյալ հարուցվել է քրգործ:

Իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են. հնարավոր են ձերբակալություններ (ուղիղ)