Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալել են փականագործ-մանյակի, որը կասկածվում է բռնաբարությունների եւ սպանությունների մեջ

Մերձմոսկովյան շրջանում ձերբակալել են փականագործ-մանյակի, որը կասկածվում է բռնաբարությունների եւ սպանությունների մեջ

Մերձմոսկովյան շրջանի դատարանը երկու ամսով Կաշիրայի 53-ամյա բնակչին ձերբակալելու որոշում է կայացրել, նա կասկածվում է մի շարք բռնաբարությունների եւ սպանությունների մեջ, հայտնում է МК-ը։

Հետաքննության տեղեկատվությամբ՝ 2010-2020թթ․ կասկածյալը կատարել է մի շարք սպանություններ եւ բռնաբարություններ, այդ թվում՝ 10-ամյա աղջկա։ Երեխայի հանդեպ ոտնձգությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարին։ Տղամարդը ներթափանցել է առանձնատան երկրորդ հարկ եւ հարձակվել աղջկա վրա։ Բժիշկներին հաջողվել է փրկել տուժածին։ Ձերբակալվածին կասկածում են նաեւ 88-ամյա թոշակառուի վրա հարձակման մեջ։

Հարցաքննության ընթացքում կասկածյալը խոստովանել է յոթ հանցանք, հայտնում է ՔԿ-ն։