Search
Close this search box.

Դոն Պիպոն իր բիզնես գործունեության և սկզբունքների մասին

Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը սոցցանցի իր էջում գրում է՝

«Այսօր News.am կայքում հրապարակվեց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի ելույթը, թե իբր դիալիզի գործընթացի մեջ եղել են երկու կազմակերպություններ՝ մեկը պատկանել է Սամվել Ալքսանյանին, իսկ մյուսը, իբր թե իմ քրոջ որդուն:

Պատասխանատու կերպով հայտնում եմ, որ ոչ քույր ունեմ, ոչ քրոջ որդի և ի լուր բոլորի պատասխանատու հայտարարում եմ, Հայաստանի Հանրապետությունում որևէ բիզնես չունեմ, Հայաստանի Հանրապետությունում որևէ լումա չեմ աշխատել՝ ոչ միայն անմիջականորեն, այլև որևէ այլ անձի անվան տակ որևէ բիզնես գործունեություն չեմ ծավալել և ես չգիտեմ, թե ում հիվանդ երևակայության արդյունքն է իմ անունը կապել ինչ-որ ճղճիմ գործարքների, առավելևս մի գործարքի, որը պետությունից է սնվում:

Մեծ երևակայության դեպքում անգամ, ես նման գործարքում ներգրավվել չէի կարող, քանի որ ես արտասահմանյան տարբեր երկրներում ունեմ օրինական բիզնեսներ և ունեմ հստակ սկզբունքներ՝ բիզնես գործունեություն ծավալելիս և Դավիթ Սանասարյանի հնչեցրած հանգամանները տրամագծորեն դեմ են իմ բիզնես սկզբունքներին»: