Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արտակարգ» համերգ՝ Մալաթիա-Սեբաստիայում. ո՞ւր են նայում իրավապահները

Արտակարգ դրության պայմաններում՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Շերամ֊59 շենքի բակում համերգ է՝ այն էլ անհրաժեշտ սոցիալական հեռավորության խախտմամբ, հավաքվածների մեծ մասի մոտ բժշկական դիմակի բացակայությամբ:

Շենքի բնակիչներն արդեն ժամեր շարունակ պարում են, երգում, նկատելի են նաև նստարանների վրա նստած հանդիսատեսը:

Իսկ, ահա, Մալաթիա-Սեբաստիա ֆեյսբուքյան էջն ապահովում է համերգի ուղիղ հեռարձակումը, նաև կոչ անում մարդկանց միանալ իրենց:

Մի կողմ թողնելով քաղաքացիների անպատասխանատվությունը՝ հարց է ծագում. իսկ ո՞ւր են նայում իրավապահ մարմինները: