Search
Close this search box.

Թփերի հետևում թաքնված «գայիշնիկների՞ն» եք հիշել, ծածուկ ոստիկանական ծառայությունս ո՞րն է

Որոշել էի չգրել, սակայն պետք է ասեմ…
Ծածուկ ոստիկանական ՃՈ ծառայությունս ո՞րն է, ինչ է խորհրդային տարիների ծառերի, թփերի հետևում թաքնված «գայիշնիկների՞ն» եք հիշել: Բա ինչով ասես, ինչ լաթով ասես, Զիմզիմով դառած տեսախցիկներ էիք ծածկում, իսկ հիմա էլ ծածո՞ւկ…

Ոստիկանությունը ոչ թե պետք է թողի, որ իրավախախտում կատարվի և նոր միջամտի, այլ պետք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ, բացահայտ աշխատանքներով և իր բարեխիղճ ծառայությամբ, իր ներկայությամբ, իր առկայությամբ, սկզբունքայնությամբ, օբյեկտիվությամբ բացառի խախտումներն ու հանցագործությունները:

Ինչպես ասում էր դասականը՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»… Թե՞ մոռացել եք…
Չնայած ճիշտ եք անում, հասնում է պողոսներին…Ապրե՛ք…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից