Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դու ինձնից ավելի հայրենաեր չես. թեժ խոսակցություն ԱԳ նախարարի և քաղաքացու միջև

Երեկ ուշ երեկոյան տհաճ միջադեպ է տեղի ունեցել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ, ավելի ճիշտ՝ վերջինս ուղղակի ներքաշվել է այդ միջադեպի մեջ:

Դատելով տարածված ձայնագրությունում հնչող խոսքից` սփյուռքահայ մի երիտասարդ ակնհայտ ագրեսիվ վարքագծով մոտեցել է Զոհրաբ Մնացականյանին` նրան հարցեր ուղղելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային-փաթեթային տարբերակների, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ:

Տեսանյութում պարզորոշ երևում է սակայն, որ այդ երիտասարդի նպատակը ոչ թե իր տված հարցերի պատասխանները ստանալն էր, այլ արտգործնախարարին հունից հանելը, ինչը մասամբ նրան հաջողվում է: