Search
Close this search box.

Այդ օրը մոտենում է

Ուղիղ 26 տարի առաջ, մայիսի 12-ին, Բիշքեքի արձանագրություններից ստորագրումից մի քանի օր անց ուժի մեջ մտավ արցախյան պատերազմի հրադադարը, որն այդպես էլ չվերածվեց խաղաղության պայմանագրի:

Ինչու՞ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել առ այսօր, ո՞վ պետք է այն ստորագրի եւ ինչպե՞ս այն կազդի տարածաշրջանի ներկայիս կառուցվածքի վրա:

26 տարի բանակցություններ են ընթանում, առաջարկվել են կարգավորման ամենատարբեր տարբերակներ, բայց դրանցից որեւէ մեկն անգամ մոտ չի եղել հակամարտության առաջնային պատճառին: Հակամարտությունը ծագել է, որովհետեւ Թուրքիան ու Ռուսաստանը 100 տարի առաջ իրենց միջեւ բաժանեցին հայկական հողերը:

Չկան ոչ Ռուսական կայսրությունը, ոչ Խորհդային միությունը, բայց մինչ օրս Հայաստանի սահմանները եւ հայկական հողերի պատկանելությունը որոշվում են 100 տարի առաջվա ռուս-թուրքական ոչ լեգիտիմ պայմանագրերով:

100 տարի անց տարածաշրջանում լրիվ այլ վիճակ է ստեղծվել. Ադրբեջանը դադարել է Մեծ Բրիտանիայի «նավթային տակառը» լինելուց, Հայաստանն այլեւս չի ընկալում Ռուսաստանին որպես թուրքական յաթաղանից «փրկիչ», համաշխարհային կենտրոնները համառորեն չեն ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հայտարարելով, որ ամեն ինչ պետք է լուծվի բանակցությունների ժամանակ:

Ինչի՞ շուրջ կարող են ընթանալ բանակցությունները: Խաղաղության պայմանագիրը վերջ կդնի ռուս-թուրքական պայմանավորվածություններին: Մոսկվան ու Անկարան Բաքվի օգնությամբ փորձում են պահպանել այդ կառուցվածքը:

Այն պահին, երբ Հայաստանը հրապարակային կասկածի տակ դնի ռուս-թուրքական պայմանագրերը եւ Ղարաբաղի մասին խորհրդային կառավարության որոշումները, ռուս-թուրքական համաձայնությունը կփլվի: Այդ օրը մոտենում է:

Lragir.am