Search
Close this search box.

Նյու Յորքում հաղորդել են մանկական բորբոքային համախտանիշով առաջին զոհերի մասին

Երեք երեխա մահացել է Նյու Յորքի նահանգում՝ բորբոքային սինդրոմի պատճառով, որը, կարծում են, կապված է կորոնավիրուսի հետ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն՝ գրում է ria.ru-ն:

Վերջերս նահանգի իշխանությունները երեխաների մոտ սկսեցին հայտնաբերել համակարգային բորբոքային արձագանքման համախտանիշ, որը կարող է կապված լինել կորոնավիրուսային վարակի հետ:

«73 դեպք կա, որ ներկայում ուսումնասիրում է առողջապահության դեպարտամենտը: Բայց հիվանդությունը խլել է երեք նյույորքցի փոքրիկների կյանքեր», – ասել է Կուոմոն: