Search
Close this search box.

Տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք այլևս չի լինի

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն instagram-ի իր էջում հայտնում է, որ մայիսի 4-ից՝ երկուշաբթի օրվանից, սահմանափակումները կմեղմացվեն:

Նա գրել է.

Հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Տեղաշարժման թերթիկ լրացնելու կարիք այլևս չի լինի։

Հանվելու են գրեթե բոլոր տեսակի տնտեսական գործունեության սահմանափակումները։ Որոշ տեսակի տնտեսվարողների համար լինելու են ուղեցույցներ, թե ինչպես ապահովել աշխատակիցների անվտանգությունը։

Աշխատելու են վարսավիրանոցները և գեղեցկության սրահները

Սրճարաններից և ռեստորաններից աշխատելու են նրանք, որոնք բացօթյա տարածքներ ունեն։ Փակ տարածքներում սպասարկումն արգելված է լինելու։