Search
Close this search box.

Կուրթանցի Մեխակը նոր տուն է ունենալու

Կուրթանցի Մեխակը շուտով նոր տուն կունենա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մեխակը։

«Երեւի ուզում են ինձ տուն տալ։ Կանչեցին Երեւան, ես ու վարչական ղեկավարը գնացինք, կադաստրով շուռ տվին իմ վրա տունը, ով առել է այդ տունը նա էլ կգա բացումը կանի, նոր կմոտենանք տանը։ Հիմա դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Արդեն գուշակում եմ, որ իմ տունն է լինելու»,- պատմեց նա։

Մեխակը հայտնեց, որ տունը գտնվում է Կուրթան համայնքում. «Հեռվից տեսել եմ, ասում են՝ մինչեւ օգնողները չգան, բացումը չանեն, ոչ մի դեպքում տանը մոտենալ չի կարելի»։

Նա ասաց, որ շատ երջանիկ է իրեն զգում. «Չնայած, որ մինչեւ բանալիները ձեռքումս չլինեն, չեմ ուզում ոչինչ ասել»։