Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ընտանիքի քայլից իսպանացիները ցնցված են. հայերի արտակարգ քայլը՝ արտակարգ իրավիճակում

Իսպանիայի Վալենսիա քաղաքում ապրող մեր հայրենակից Ատոմ Բաղդասարյանը կորոնավիրուսի վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանային համալիրում` ընտանիքի անդամների և երեք դուստրերի հետ, ամեն օր վաղ առավոտից մտածում էին ինչ պատրաստել և արագ հասցնել ծառայության մեջ գտնվող ոստիկաններին, բուժաշխատողներին, վաճառակետերում աշխատողներին, ովքեր աշխատում են լարված, պատասխանատվության մեծ զգացումով:

Ատոմ Բաղդասարյանի այս քայլը վարակիչ եղավ Իսպանիայում ապրող մեր հայրենակիցների համար. անմիջապես այս ծրագրին միացան Տիգրան Գաբրիելյանի և Արթուր Գրիգորյանի ընտանիքները:
Իսպանացի ոստիկանները, բժիշկները հայերի այս քայլից հաճելիորեն զարմացել են, ապա հասկացել՝ սա հային բնորոշ քայլ է:

Մանրամասները՝ տեսանյութում