Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի հերթական ապտակը պրոֆեսիոնալիզմին. Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանի հերթական ապտակը պրոֆեսիոնալիզմին, ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը

Դիլետանտիզմի ու թայֆաբազության հերթական հաղթանակը… Իրականում Հակոբ Ճաղարյանը չի պարտվել, այլ մենք՝ բոլորս․ Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սահրատ Պետորսյանն այսպես է արձագանքել ավիացիայի գծով վարչապետի խորհրդականի հրաժարականին։

Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դեռևս անցյալ շաբաթվանից է ազատման դիմում գրել, իսկ պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ մոտեցումներն են: Պարզ է՝ Ճաղարյանի գնահտականներն ուղղված են ոչ միայն Տաթևիկ Ռևազանյանին, որը տուրիստի կարգավիճակով բարձր պարգևավճար էր ստանում Հայաստանում, այլ հենց՝ Նիկոլ Փաշինյնաին։

Ճաղարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց հեռակա կարգով գիտեմ, որ ավիացիայի լավագույն մասնագետներից մեկն է ու իր քայլով փաստորեն ամբողջացնում է այն «կարմիր քարտը», որ Ռևազյանն ու կառավարությունը ստացան եվրոպական կառույցներից։

Սակայն այս հարցում ինձ ամենաքիչը մտահոգում է Ռևազյանը․ ես ավելի շատ տխրում եմ այն փաստից, որ դիլենտանտիզմն ու պոպուլիզմը դառնում են այս կառավարության հիմնական բնութագրիչը՝ հեռացող ամեն մի նոր պրոֆեսիոնալի հետ։