Search
Close this search box.

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը կլինի 300 հազար դրամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի գործող նախարար Զարուհի Բաթոյանն այսօր՝ Կառավարության նիստում, ներկայացրեց այն նախագիծը, որով առաջարկում է բարձրացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը.

«Գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված են: Մասնավորապես՝ նպաստի չափը՝ առաջին երեխայի ծնվելու դեպքում, սահմանված է 50 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի դեպքում՝ 150 հազար դրամ, համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է՝ 2020 թվականի հուլիսի մեկին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300 հազար դրամ»,-նշեց նախարար Զ. Բաթոյանը:

Նախարարը առաջարկեց նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել 26,500 դրամ, այն այժմ 18.000 դրամ է:

Որոշումն արժանացավ Կառավարության հավանությանը:

ArmLife.am