Search
Close this search box.

Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։

Հրապարակվել է նաև Վլադիմիր Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։

Վլադիմիր Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2019 թվականի հունվարին։