Search
Close this search box.

Ո՞վ է Երևանում բերման ենթարկված քրեական հեղինակությունը. Նոր մանրամասներ

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ խոսքը Արտյոմ Հարությունովի՝ Արտյոմ Կանևսկոյի մասին է:

Ի դեպ, նրանց մեքենաներում հայտնաբերել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է: