Search
Close this search box.

Տաքսու 75-ամյա վարորդին քացով ծեծի ենթարկած «յաշիկի» վարորդի դեմ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական Կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա հայտնել է նաեւ, որ քրեական գործի շրջանակներում 48- ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: