Search
Close this search box.

Ձմեռ պապը մահացել է երեխաներին նվերներ բաժանելիս

Մուրմանսկի շրջանի Սևերոմորսկում ամանորյա ցերեկույթի ժամանակ մանկապարտեզում մահացել է Ձմեռ պապի դերով հանդես եկող տղամարդը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Նախնական տեղեկություններով՝ մահը բնական ճանապարհով է վրա հասել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հետաքննությունը պարզում է՝ 51-ամյա տղամարդը մանկապարտեզի աշխատակից է եղել, թե հրավիրվել է իբրև անիմատոր:

Ըստ ականատեսների՝ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է նվերներ բաժանելիս, սակայն երեխաները չեն հասցրել ոչինչ հասկանալ և վախենալ:

Яндекс.Директ