Search
Close this search box.

Ուշքի եկեք, թույլիկներ, ուշքի եկեք. պատգամավորը՝ ոստիկանությանը

Մեր ոստիկանությունը հազիվ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին ձեռնաշղթաներով բերման ենթարկի, տեսարաններ սարքի ուսանողների և դասախոսների աչքի առաջ, ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավոր Արման Բաբաջանյանը.

Օրեր առաջ նմանատիպ մի մասկի շոու էլ Նեմեց Ռուբոյի տանն էր կազմակերպել: Ոստիկաններն այնքան վախվորած էին, որ խուզարկության պահին Նեմեց Ռուբոն դուրս էր եկել տան մուտքի մոտ սպասող լրագրողների առաջ ու ծաղրում էր ոստիկաններին և նրանց գործողությունները։ Այդպես էլ ոստիկանները ոչինչ չգտան Նեմեցի տնից, իսկ վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն, արդեն Արցախում է։ Իր հետ են տարվել նաև իր անվան հետ կապվող քրեական գործով անցնող առանցքային երկու հոգի։

Չխոսեմ Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Ուզունյանի՝ Հայաստանը լքելու գործում ոստիկանության ուղիղ պատասխանատվության մասին։

Ուշքի եկեք, թույլիկներ, ուշքի եկեք