Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի 956 AR 61 համարանիշի և Renault Logan մակնիշի 34 MՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Logan-ը, որն այդ պահին հեղուկ գազ լիքավորելիս է եղել, վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ MAN բեռնատարը կողաշրջվել է:

Մեկ հոգի տղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հաաքածներն ասում էին, որ մինչև տաքսի Logan-ին բեռնատարի բախվելը, MAN-ը հետընթաց կատարելիս բախվել է մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, և MAN-ի վարորդը ավտոմեքենայի մեջ չի եղել ու, և մեքենան ինքնաբերաբար է հետընթաց շարժվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: