Search
Close this search box.

Քաղաքացիները փողոցը փակել են չոր խոտի տուկերով

Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում իրավիճակը լարված է։ Այստեղ ակցիայի մասնակիցները չոր խոտի տուկեր են շաղ տվել՝ փորձելով այդպիսով կաթվածահար անել երթևեկությունը:

Ոստիկանները ուժ կիրառելով փորձում են բերման ենթարկել խաղաղ անհնազանդության մասնակից քաղաքացիներին։

Նշենք, որ ոստիկանության ծառայողները տեղում հեռացնում էին չոր խոտի տրցակները ճանապարհից, սակայն ասֆալտը զգալի ախտոտված է:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։