Search
Close this search box.

Արտակարգ դեպք. 29-ամյա երիտասարդը ոստիկանության բաժնում կտրել է դաստակները եւ սպառնացել

Նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 03։20-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին է այցելել Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Պապանյանը և խնդրել, որպեսզի հերթապահ մասի ոստիկանության ծառայողը բաժնի մուտքի դուռը բացի։

Հերթապահ մասի ավագ տեսուչը բացել է մուտքի դուռը և պարզվել է, որ Հ. Պապանյանը գտնվում է ակնհայտ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, ով աջ ձեռքին եղած դանակը պահել է ձախ դաստակի վրա, որից հետո կտրել է ձախ, այնուհետև աջ ձեռքերի դաստակները՝ այդ ընթացքում սպանության սառնալիքներ հնչեցնելով ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մանուչարյանի հասցեին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պապանյանը անընդհատ բացականչել է. «Քրեականի պետին կանչեք, ես նրան խփելու եմ, կամ ես եմ ապրելու կամ ինքը»։

Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։